Ռոբերտ Նազարյանը խնդրել էր իրեն չկալանավորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն գրել էր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնել էր նրա փաստաբանը:

Սակայն ArmLur.am-ին կալանավորման միջնորդություն ներկայացնելուն նախորդած դեպքերից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով, երեկ Ռոբերտ Նազարյանը քննիչին խնդրել է, որպեսզի կալանավորելու միջնորդություն չներկայացնի եւ իրեն թույլ տան տուն գնա՝ խոստանալով, որ տանից դուրս չի գալու: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, նրան կալանավորելու միջնորդություն ամեն դեպքում ներկայացվել է եւ ըստ էության, նրա խնդրանքը չեն կատարել:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է լիազորությունները չարաշահելու կասկածանքով: Մինչև 2018 թվականը 15 տարի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Նազարյանը, ըստ Հատուկ քննչական ծառայությանը, 2011-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, կոլեգիալ կարգով որոշում է կայացրել և արտոնություններ է սահմանել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված «Ձորագետ Հիդրո» ընկերության համար, ինչի հետևանքով այդ ընկերությունը հավելյալ շատ գումարներ է ստացել։

 




Լրահոս