ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է սպասվում Ռոբերտ Նազարյանին. հանձնաժողովի նախկին նախագահի ճակատագիրը՝ սեպտեմբերի 2-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին կորոշվի ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի ճակատագիրը: Ինչպես հայտնի է, 2020 թվականի օգոստոսի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության ներկայացրած միջնորդությունը։ Արդյունքում դատարանի որոշման հետ չհաշտվեց ՀՀ գլխավոր դատախազությունը եւ այն բողոքարկեց ՀՀ վերաքննիչ դատարան։ Եվ ահա սեպտեմբերի 2-ին պարզ կլինի, թե դատարանը կբավարարի դատախազության բողոքը, թե ոչ: Նշենք, որ իր հերթին ՀՀ վերաքննիչ դատարան է դիմել նաեւ Ռոբերտ Նազարյանի պաշտպանական կողմը: Իսկ թե ում բողոքները կբավարարի դատարանը, սպասենք զարգացումներին:

Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել էր օգոստոսի 6-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։ Նույն գործի շրջանակում ձերբակալվել էին նաև ՀԾԿՀ նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, ինչպես նաև հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանը ազատ արձակվեց, իսկ ահա Մուշեղ Կոշեցյանը կալանավորվեց:

ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի նշված անդամների գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակի գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս