ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Տղաս սովորում է Ճարտարապետաշինարարական համալսարանի կառավարման եւ տեխնոլոգիայի դեպարտամենտի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարման տրանսպորտ»-ի բաժնի երրորդ կուրսում: Սկսած առաջին կուրսից` նրանց դասերը շաբաթվա ընթացքում քառօրյա են, եւ կան բաժիններ, որ նույնիսկ եռօրյա են: Ի՞նչն է պատճառը, որ քառօրյա են, եւ հնարավո՞ր է` ավարտելուց հետո պարզվի, որ դա բարձրագույն չի համարվում: Ամալյա Դավթյան, 50 տարեկան, տնային տնտեսուհիՊԱՏԱՍԽԱՆ. Մեր համալսարանում ուսանողը, բացի դասախոսություն լսելուց եւ գործնական պարապմունքներից, կատարում է նաեւ մեծ ծավալի նախագծային աշխատանք: Եւ որպեսզի դրանք չկուտակվեն, ուսանողի մոտ պարտքեր չառաջանան, ապա մենք տալիս ենք հատուկ նախագծման եւ կուրսային աշխատանքների օրեր: Այսինքն` դասերը հնարավորության սահմաններում տեղաբաշխում ենք այսպես, որ նախագծման օր էլ կարողանանք տալ: Այդ օրը երեխան զբաղվում է միայն նախագծման աշխատանքներով: Ի տարբերություն Բրյուսովի կամ Մանկավարժական համալսարանի, որտեղ միայն դասախոսություն ու գործնական են, մեզ մոտ ուսանողները նախագծային բարդ աշխատանքներ են կատարում, եւ նրանց ժամանակ է պետք: Նրանք կարող են այդ աշխատանքները ե՛ւ տանը կատարել, ե՛ւ համալսարանում: Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյան  «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դե ինչ, Ճարտարապետաշինարարական համալսարանում բոլոր ժամանակներում գծագրեր այնքան շատ են եղել, որ այդ նպատակով հատուկ օր է առանձնացվել:




Լրահոս