Ուշադրություն․ Նոր Սիլիկյան խճուղու մի ուղղությունը ժամանակավորապես փակ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Սիլիկյան խճուղու մի ուղղությունը ժամանակավորապես փակ կլինի։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից․

«Հարգելի համաքաղաքացիներ,
Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս/թ-ի օգոստոսի 8-ից երկու ամսով Սիլիկյան թաղամասից Նոր Սիլիկյան խճուղով դեպի Գևորգ Չաուշ գնացող տրանսպորտային միջոցները կանցնեն Հին Սիլիկյան խճուղով: Նոր Սիլիկյան խճուղով դեպի Սիլիկյան թաղամաս ուղությունը կշարունակի աշխատել:

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ:




Լրահոս