«Ժողովուրդ» օրաթերթը շարունակելով ամառային հանգստին վերաբերող շարքը, այս անգամ զրուցել է ամերիկաբնակ երգչուհի Արաքսյա Ամիրխանյանի հետ։ :
«Կորոնավիրուսի այս պայմաններում մի քիչ դժվար է ակտիվ հանգիստ կամ լիարժեք հանգիստ ծրագրելը, բայց մենք փորձում ենք որոշ չափով կտրվել այս իրականությունից ու տարբեր քաղաքներում ինչ-որ հետաքրքրություններ ենք գտնում, հատկապես ավելի ծովափնյա, անտառային հատվածներում , մի խոսքով փորձում ենք ավելի դրական տրամադրվել ու ժամանակն ավելի ռացիոնալ անցկացնել ընտանիքի հետ, հատկապես ամռան ընթացքում»,-նշեց նա։
Անդրադառնալով կորոնավիրուս համավարակին՝ Արաքսյա Ամիրխանյանը կարծիք հայտնեց, որ իր համար այս համաճարակի հաղթահարման միակ սփոփիչ կողմն իր բալիկն է։
«Հաղթահարման իմ միակ սփոփիչ կողմը բալիկս է, ում հետ իմ օրն անցնում է լիարժեք եւ հագեցած։ Իսկապես նա ինձ շատ է օգնում կտրվել վատ իրականությունից, որը կարծում եմ շուտ կհեռանա մեզանից, ինչպես նաեւ շատ է օգնում իմ աշակերտների հետ աշխատանքը, դպրոցը ու ընդհանրապես աշխատանքային այս բուռն շրջանը կտրում է այս վատ իրականությունից»,-հավելեց երգչուհին։
Լիդա Եղիազարյան