Օգոստոսի 10-ի իրադարձությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 10-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա- Նուր-Սուլթան – Երևան – Քիշնև առցանց տեսակամուրջ՝ «Կինոարտադրությունը ԱՊՀ երկրներում համավարակի ժամանակ» թեմայով:

Այս և այլ հարցերի կպատասխանեն Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ռեժիսոր Վլադիմիր Խոտինենկոն, ռեժիսոր, ՎԳԻԿ-Դեբյուտ պրոդյուսերական կենտրոնի գլխավոր տնօրեն Ֆյոդոր Պոպովը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, Ս.Ա. Գերասիմովի անվան ՀՊԿԻ դերասանական արվեստանոցի ղեկավար և դասախոս Ալեքսանդր Միխայլովը, ռեժիսոր, դերասան Ալեքսանդր Ցոյը:

Հարգելի գործընկերներ, ընդգծում ենք՝ մամուլի ասուլիսը առցանց է, հեռավար, ուստի մամուլի կենտրոնում թղթակիցների, լուսանկարիչների ու օպերատորների ներկայության անհրաժեշտություն կամ կարիք չկա և չի թույլատրվում: Առողջ եղեք։

Մամուլի ասուլիսը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում և YouTube-ում։ Լրագրողները կարող են հարցերն ուղղել ինչպես նախնական կարգով, այդպես էլ մամուլի ասուլիսի ընթացքում [email protected] էլեկտրոնային հասցեով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։




Լրահոս