Շատ-շատ եմ սիրում Հունաստանի ափերը. Վարդան Բադալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առհասարակ սիրում եմ ամառային հանգիստն անցկացնել բնության գրկում, Հայաստանի մեր տեսարշաժան վայրերում, բայց այս վերջին 10 տարին գրեթե միշտ ծով ենք գնում։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասել է երգիչ Վարդան Բադալյանն՝ անդրադառնալով ամառային հանգստին։

«Շատ֊շատ եմ սիրում Հունաստանի ափերն ու կղզիները, նաեւ երկիրը, ժողովրդին, դրա համար 3 տարի շարունակ գնացել ենք Հունաստան՝  այցելելով  տարբեր վայրեր։ Երեխաների համար էլ շատ լավ երկիր է, լավ ժողովուրդ են»,-նշեց նա։

Երգչի խոսքով՝ քանի որ այս տարի երկրի սահմանները փակ են ․նա իր հանգիստն անցկացնում է հայրենի սահմանների ներսում․

«Գրեթե ամեն շաբաթ գնում ենք Հայաստանի մի վայր, շատ եմ սիրում Լոռի, Տավուշի մարզերը, չնայած, որ Հայաստանի բոլոր վայրերն էլ գեղեցիկ են եւ յուրահատուկ»,-ընդգծեց նա։

Հարցին, թե ինչ արկածային դեպքեր կհիշի ամառային հանգստի վերաբերյալ,  Վարդան Բադալյանն ասաց. «Ճանապարհ գնալիս միշտ արկածներ լինում են։ Մի դեպք պատմեմ՝ Կրետե կղզում, երբ արդեն իսկ 6 ամիս առաջ նախօրոք տեղ էինք ամգրագրել, հասնելուն պես պարզվեց,որ տեղ չկա, բայց իհարկե մի քանի ժամ հետո կարգավորվեց խնդիրը։ Մի դեպք էլ պատմեմ՝ արտասահմանում կորցրել էինք մեր անձնագրերը, քարտերը, գումարները, մի քանի ժամ սթրեսի մեջ լինելուց հետո ինչ֊որ մի պայուսակի տակից գտանք»։

Լիդա Եղիազարյան




Լրահոս