Այսօր Ախալքալաքում ժամը 19.00-ի սահմաններում, «Խաս Բախչա» այգու մոտակայքում տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, կան զոհեր, հայտնում է JNEWS-ը:
Ծեծկռտուքի մասնակից մի խումբ երիտասարդների ջարդել են հյուրանոցի դռներն ու պատուհանները, իսկ հետո այն հրդեհել: Ենթադրաբար ծեծկռտուքը սկսվել են Կուլիկամ գյուղից երիտասարդի սպանության պատճառով:
Ծեծկռտուտքն այժմ շարունակվում է Մյասնիկյան փողոցում, որտեղ ամբոխը հրկիզել է հյուրանոցի սեփականատիրոջ տունը: Դեպքի վայր են ժամանել մեծաթիվ ոստիկաններ։