Բախում դիտորդի և հանձնաժողովի անդամների միջև. ՏԻՄ ընտրություններ Ախալքալաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Jnews.ge-ն հետևել է Ախալքալաքում և շրջանի գյուղերում ՏԻՄ ընտրությունների ընթացքին՝ ներկայացնելով տվյալներ:

Ժամը 12:30-ի սահմաններում շատ մարդիկ էին հավաքվել Գումբուրդո գյուղի №69 ընտրատարածքի մոտ, հիմնականում տեղացիները: Այստեղ տեղի էր ունեցել բախում բնակիչների միջև: Ականատեսների խոսքով մարդիկ միմյանց չէին հասկացել և վիճել են: ժ

№1 ընտրատարածքում առավոտից ընտրողների հերթ է եղել: Այստեղ տեղի է ունեցել բախում դիտորդի և հանձնաժողովի անդամների միջև: Առավոտյան ժամը 8:45-ի «Հաշմանդամներին օգնելու ասոցիացիայի» դիտորդը, Գիորգի Պետրոսյանը (“Վրաստանի Հայրենասերների դաշինքից” քաղաքապետի թեկնածուի որդին) կանգնած էր գրանցողների հետևում, որոնք մոտ էին գտնվում ընտրատարածքի պատին: Հանձնաժողովի անդամները նշեցին, որ դիտորդն իրավունք չունի մոտենալ գրանցողներին: Ընտրատարածք այցելեցին նաև Ախալքալաքի շրջանային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները: Արդյունքում, գրանցողների նստարանները հեռացվեցին պատերից:




Լրահոս