Զանգվածային ջարդերն ու ծեծկռտուքը Ախալքալաքում շարունակվում են։ Տեղաբնակները նշում են, որ չնայած դեպքի վայրում գտնվում են ոստիկաններ, սակայն նրանք կոշտ քայլեր չեն ձեռնարկում։ Այս պահին այրել են հյուրանոցի տիրոջ երկրորդ տունը։ Մի խումբ երիտասարդներ հավաքված են հայաբնակ բնակելի փողոցներից մեկում, տեղում են նաև ոսիկանական ուժեր։
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ սպանել են 23-ամյա հայ երիտասարդի։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ այսօր Ախալքալաքում ժամը 19.00-ի սահմաններում, «Խաս Բախչա» այգու մոտակայքում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, հնչել են կրակոցներ, կան զոհեր, հայտնում է JNEWS-ը:
Ծեծկռտուքի մասնակից մի խումբ երիտասարդների ջարդել են հյուրանոցի դռներն ու պատուհանները, իսկ հետո այն հրդեհել: Ենթադրաբար ծեծկռտուքը սկսվել են Կուլիկամ գյուղից երիտասարդի սպանության պատճառով:
Ծեծկռտուտքն այժմ շարունակվում է Մյասնիկյան փողոցում, որտեղ ամբոխը հրկիզել է հյուրանոցի սեփականատիրոջ տունը: Դեպքի վայր են ժամանել մեծաթիվ ոստիկաններ։
Մանրամասները՝ տեսանյութում