![](https://armlur.am/wp-content/uploads/2016/09/14456908_1310582862315095_217061946_o.jpg)
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Նազարյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանը:
Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)։