Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, շոգը կնահանջի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տարածքում օգոստոսի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 11-14-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 20-25 մ/վ արագություն: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-12-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանում օգոստոսի 10-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս