ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոզի բուդը՝ 2000, չալաղաջը՝ 2300 դրամ. ինչ է կատարվում Գումի շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մսավաճառի ձեռքում անասնաբուժական 5-րդ ձեւն է: Այս տարվա հուլիսի 1-ից սուպերմարկետներում ու սննդի կետերում միսը պարտադիր ընդունվում է միայն անասնաբուժական 5-րդ ձեւի ուղեկցությամբ։ Սա այն փաստաթուղթն է, որը վկայում է սպանդանոցում կատարված մորթի ու սանիտարահիգիենիկ բոլոր չափանիշների պահպանված լինելու մասին։

Բայց մյուս կողմից, անասնապահությամբ եւ մսի վաճառքով զբաղվողները դեռեւս այս տարեսկզբին մտահոգվում էին, որ այս որոշման արդյունքում մսի գինը բարձրանալու է: Սա երկար սպասեցնել չտվեց. մսամթերքն արդեն թանկացել է:

Բացի այս, Գումի շուկայի մսավաճառներն  ArmLur.am-ի հետ զրույցում դժգոհեցին՝ նշելով, որ առեւտուրը տեւական ժամանակ է՝ կանգնած:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս