ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանկլին Գոնսալեսի գործով հնչել է Սեյրան Օհանյանի անունը. ինչ կապ ունի աղմկահարույց ակումբի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի՝ նույն ինքը Ֆրանկլին Գոնսալեսի Հայաստան տեղափոխվելուց հետո ԱԱԾ-ն ակտիվ քննչական գործողութուններ էր սկսել: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ում տեղի է ունեցել Նարեկ Սարգսյանի եւ իր դեմ առեւանգման մասով ցուցմունք տված անձի առերեսումը:

2018 թվականին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն էր դիմել Արամ Կարապետյանը եւ Նարեկ Սարգսյանի գործողությունների մասին հաղորդում ներկայացրել հանցագործության մասին: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել էր քրեական գործ: Քննության ընթացքում պարզվել էր, որ 2017 թվականին Երեւանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առեւանգել են ու ծեծի ենթարկել: Նախնական տվյալներով՝ տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ: Սակայն այդ մասին, իբր, իմացել է Նարեկ Սարգսյանը եւ թույլ չի տվել:

Արդյունքում, ըստ իրավապահների` օգոստոսի կեսերին Երեւանի բնակիչ Նարեկ Սարգսյանի թիկնազորի ղեկավարը` Արտեմ Պետրոսյանը, նրան հրավիրել է հանդիպման: Մայրաքաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում Պետրոսյանն այլ անձանց հետ տղամարդուն առեւանգել է ու տեղափոխել Նարեկ Սարգսյանի բնակության շենքի նկուղ:

Այս նույն քրեական գործի շրջանակներում Նարեկ Սարգսյանի երեք թիկնապահները այժմ կանգնած են դատարանի առաջ: Մասնավորապես, Սամվել Սոսյանին, Հարություն Աբրահամյանին եւ Հովհաննես Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, բացահայտ եղանակով կատարել են անձի առեւանգում:

Երեք թիկնապահներն էլ կալանավորված են, եւ նրանց քրեական գործը քննվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի գլխավորությամբ: Սակայն նկատենք, որ այս քրեկան գործով խմորը դեռ շատ ջուր կուզի, քանի որ ArmLur.am-ի հետ զրույցում քրեական գործով կալանավորված Հովհաննես Դավթյանի պաշտպան Գայանե Պապոյանն ուշագրավ մանրամասներ ներկայացրեց :

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս