ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննիչները ընդունել են. ինչ խնդիր են գտել Ռոբերտ Նազարյանի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին անդամների շուրջ տիրող իրավիճակից: Հիշեցնենք` հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանն ու հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանն և Մուշեղ Կոշեցյանը ձերբակալվել էին օգոստոսի 6-ին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` պաշտոնեական դիրքի չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Նույն քրեական գործի շրջանակներում ու նույն արարքի կասկածանքով ձերբակալվել էր նաև հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ռ. Նազարյանի, Շ. Կիրակոսյանի և Մ. Կոշեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Իրավիճակի շուրջ զրուցել ենք փաստաբան Կարեն Մեժլումյանի հետ:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունն օգոստոսի 6-ին հայտնել էր, որ 2011 թվականի սեպտեմբերի 16-ին հանձնաժողովը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին արտոնություններ էր տրամադրել` ավելացնելով փոքր հիդրոէլեկտրակայանների համար սահմանված առավելագույն հզորությունը։

Արդյունքում փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 Մվտ հզորության փոխարեն հանձնաժողովը սահմանել է մինչև 30 ՄՎտ և իրականում խոշոր ՀԷԿ հանդիսացող, 26,4 Մվտ հզորությամբ «Ձորագետ Հիդրոն» ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում, և ՀՀ-ի տարածքում 10-30 Մվտ հզորության նոր հիդրոէլեկտրակայաններ չեն կառուցվել։

Բացի այդ, Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների պատճառով «Ձորագետ Հիդրոյի» արտադրած էլեկտրաէներգիայի համար 2012-2019թթ. ընթացքում սահմանվել են կրկնակի բարձր սակագներ, որոնց հետևանքով «Ձորագետ Հիդրոն» ՀՀ-ի սպառողներին պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 052 065 099 ՀՀ դրամի վնաս։

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս