ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն ԱԺ կհասնի միայն գարնանը. քննարկումները մեկնարկեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբը առցանց ձևաչափով սկսել է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի հանրային քննարկումները: Երեկ տեղի է ունեցել առաջին հանրային քննարկումը, դրանք ընդհատվել էին համավարակի պատճառով: Երեկ քննարկված թեմաներն էին նախընտրական քարոզարշավ, քարոզարշավի ֆինանսավորում, վարչական ռեսուրսի չարաշահման արգելք:

Նկատենք սակայն, որ, ամենայն հավանականությամբ , Ընտրական օրենսգրքի փաթեթը լիագումար նիստերի օրակարգ կբերվի միայն գարնանային նստաշրջանին։ Փաթեթի համար հիմք է հանդիսանում դեռ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին ընդունված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգը և դրա հիման վրա ներկայացված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Նկատենք, որ այն ժամանակ այդ նախագիծը չընդունեցին խորհրդարանում դեռևս մեծամասնություն կազմող հանրապետականները :

Նկատենք՝ երեկ միայն առաջին հանրային քննարկումն էր եւ դեռ մի քանի նման քննարկումներ կլինեն, առանձին թեմաներով։ Օգոստոսի 14-ին էլ կքննարկվի  համավարակի պայմաններում քվեարկության կազմակերպման հատուկ միջոցառումների հարցը:

Հավելենք, որ աշխատանքային խմբում ներգրավված են խորհրդարանի երեք խմբակցությունների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպությունների անդամներ։ Այս նախագծի նախնական տարբերակը արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով կարծիքի համար և այժմ ստացած առաջարկների վրա են աշխատում։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս