Վենետիկի հանձնաժողովն ուղարկել է պաստախանը. Ազգային ժողովում արտահերթ նիստ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով վաղը խորհրդարանում արտահերթ նիստ է հրավիրվելու: Մեր տեղեկություններով այդ մասին արդեն տեղեկացրել են պատգամավորներին, սակայն օրակարգի մանրամասների եւ քննարկվելիք նախագծերի մասին այնքան էլ տեղեկություններ առկա չեն:

Մեր տեղեկություններով չի բացառվում վաղն արտահերթ նիստի ժամանակ քննարկվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների լայն փաթեթը, որը նաեւ ուղարկվել էր Վենետիկի հանձնաժողով: Բացի այդ, կարող է քննարկվել նաեւ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Օրակարգի մասին ամբողջական տեղեկատվություն հայտնի կդառնա քիչ անց: Ամեն դեպքում նկատենք, Վենետիկի հանձնաժողովն արդեն ուղարկել է Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր եզրակացությունը:

Ս.Գ.




Լրահոս