ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դերժավայի Արկադիին» պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնը պարտվեց ոստիկանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին՝ «Դերժավայի Արկադիին» պատկանող «Սլավմեդ» բժշկական կենտրոնը դատարանում պարտվեց Ոստիկանությանը : Գրել էինք, որ նախկին պատգամավորի ընկերության և իրավապահների ջրերը մի առվով չեն հոսում: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ 2019 թվականի մարտին ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խաչատրյանը հայց է ներկայացրել ընդդեմ «Սլավմեդ բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի` գումար բռնագանձելու պահանջով:

ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունն, ըստ էության, հիվանդանոցի անվտանգությունն է պահպանել, սակայն հիվանդանոցը ծառայության դիմաց վարչությանը չի վճարել, ինչն էլ վիճարկվում է դատարանում: Արդյունքում , Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանը հունիսի 11-ին կայացրել է որոշում եւ ՀՀ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ընդդեմ  «Սլավմեդ բժշկական կենտրոն» ՍՊ ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին հայցը բավարարել է, Իսկ ահա, գումարի չափը կազմում է 2 միլիոն 700 հազար դրամ:




Լրահոս