ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արկադի Համբարձումյանը հրահանգե՞լ է իր աշխատողներին գալ հանրահավաքի. ինչ է մանրամասնում գործարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյան-Սայաթ Նովա խաչմերուկում էին հավաքվել ցուցարարները: Այնտեղ էր նաեւ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանը: Տարբեր տեղեկությունների համաձայն, գործարարներն իրենց աշխատակիցներին հրահանգել են գալ հանրահավաքներին: Այդ առնչությամբ Համբարձումյանը հիշեցրեց 2018 թվականը, երբ թավշյա հեղափոխությունն էր եւ նշեց, թե այն ժամանակ էլ իր ընկերության աշխատողներից ով ցանկանում, մասնակցում էր հանրահավաքին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս