ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԾԿՀ նախկին անդամը գտնվում է ԿԳԲ-ի պադվալում․ ինչ հարց են տվել Ռոբերտ Նազարյանի մասով. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախկին անդամ Մուշեղ Կոշեցյանին: Օգոստոսի 6-ին ձերբակալված Կոշեցյանին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան։ Կոշեցյանն անցնում է նույն գործով, որով մեղադրանք է առաջադրվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին:

Ըստ իրավապահների` 2011 թվականին Ռոբերտ Նազարյանն այնպես է արել, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող, Լոռիում գտնվող «Ձորագետ Հիդրո» ընկերության համար արտոնություններ սահմանվեն, սրա հետևանքով այդ ընկերությունը հավելյալ շատ գումարներ է ստացել։ Նազարյանն, անտեսելով Հայաստանի ջրային ռեսուրսների հնարավորությունները, մշակել է որոշման մի նախագիծ, որով փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 մեգավատ հզորության փոխարեն սահմանել է եռակի բարձր՝ մինչև 30 ՄՎտ հզորություն։ Ապա Միքայել Մինասյանի հետ փոխկապակված խոշոր՝ 26,4 մեգավատտ հզորությամբ հիդրոէլեկտրոկայանը առանց հիմնավորման ընդգրկվել է փոքրերի ցանկում։ Ըստ ՀՔԾ-ի` Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների այս գործողությունների պատճառով 2012-2019 թվականներին «Ձորագետ Հիդրոյի» հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վաճառքի համար սահմանվել է նախկին սակագնի համեմատ երկու անգամ բարձր սակագին։

Եվ, փաստորեն, սրանով հնարավորություն է տրվել «Ձորագետ Հիդրոյին» հավելյալ ավելի քան 7 միլիարդ դրամ եկամուտ է ստանալ։ ՀՔԾ-ի փոխանցմամբ` այս ամենն իրականացվել է կառավարության որոշման շրջանակում, որով, իբր, փորձել են խրախուսել Հայաստանում հիդրոէներգետիկայի զարգացումը։ Մեզ հետ զրույցում Մուշեղ Կոշեցյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը քրեկան գործու առկա անօրինականությունների եւ Մուշեղ Կոշեցյանին ՀՔԾ քննիչների կողմից արված հարցադրումների մասով ուշագրավ մանրամասներ ներկայացրեց :

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս