
ՀՀ Շիրակի մարզի Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանն այս պահին արձակուրդում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վարագյանն այժմ Հայաստանում չէ: Իսկ համայնքի ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես կատարում է Բորիս Ավագյանը: Ինքը՝ Մխիթար Վարագյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում.
«Ես իրավունք ունեմ գնալ արձակուրդ: Շուտով ներդրումներ կլինեն համայնքում եւ կտեսնեք, թե ես այսօր ինչու եմ ԱՄՆ-ում: Եկել եմ, որ ներդրումներ բերեմ»,- մեզ հետ զրույցում ասել է համայնքապետը:
Հուսանք՝ Վարագյանի ակնկալիքները կարդարանան: