ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթիկի բնակիչներն ահազանգում են. վտանգված է իրենց երեխաների կյանքը. ինչ է մեկնաբանում քաղաքապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին են ահազանգել Արթիկ քաղաքի մի խումբ բնակիչներ` նշելով, որ վտանգված է իրենց երեխաների ապագան: Մասնավորապես, ըստ Արթիկ քաղաքի բնակիչների, Արթիկ քաղաքի Պ. Սևակ 14 հասցեում տեղադրվել է շարժական կապի կայան: Քաղաքապետարանի կողմից տրվել է շինթույլտվություն:

Ըստ բնակիչների, կայանի տեղադրման մասով դիմում են ներկայացրել Արթիկի ոստիկանություն, անգամ դիմել են Արթիկի քաղաքապետարան, սակայն անարդյունք: Բնակիչների խոսքով, այդ կայանը վնասում է իրենց կյանքը եւ դեռ ավելին, կայանը դպրոցից մի քանի մետրի վրա է: Բնակիչները խնդրում են, որ պատկան մարմինները դադարեցնեն շարժական կապի կայանի գործունեւթյունը:

Ի դեպ, բնակիչները տեղեկացրին նաեւ, որ շարժական կապի կայանը տեղադրվել է «Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ» տնօրեն Մեսրոպ Բզնունու առանձնատան տանիքին, ու դա է պատճառը, որ իրավապահները եւ Արթիկի քաղաքապետը որեւէ քայլ չեն իրականացնում իրենց կողմից բարձրացված խնդրի մասով:

Ավելին, մեզ հայտնի դարձավ նաեւ , որ Ստանդարտների ազգային ինստիտուտ ՓԲԸ տնօրեն Մեսրոպ Բզնունու որդին էլ Արթիկի ավագանու անդամ Կորյուն Բզնունին է եւ դա է պատճառը , որ նրանց ահազանգը տեղ չի հասնում: Ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս