Մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգիստը՝ այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ակադեմիա Օնտուստիկ» ակումբի գլխավոր մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի  հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-20:00-ին Երևանի «Սուրբ Հովհաննես» եկեղեցում (Պարոնյան 42), իսկ հուղարկավորությունը՝ օգոստոսի 14-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից։

34-ամյա մարզիչն անսպասելի հանկարծամահ էր եղել սրտի կանգի հետևանքով: Լևոն Ղասաբօղլյանը «Փյունիկի» սան էր։ Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում դեբյուտային խաղն անցկացրել է «Զվարթնոց» ակումբի կազմում, որի մարզիչը նրա հայրն էր։ Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Արարատի», «Կիլիկիայի», «Ուլիսի» կազմերում, «Հայաստանի երիտասարդական հավաքականում»,  ինչպես նաև էստոնական «Տրանս Նարվա» ակումբում։

«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում Լևոն Ղասաբօղլյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:




Լրահոս