Կյանքից հեռացել է նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

34 տարեկան հասակում կյանքից հեռացել է նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը: Այս մասին տեղեկացնում է «Արարատի» մամուլի ծառայությունը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբն իր ցավակցություն ու զորակցությունն է հայտնել Ղասաբօղլյանների ընտանիքին:

Նշենք, որ Լևոն Ղասաբօղլյանը «Փյունիկի» սան է։ Հայաստանի ֆուտբոլի առաջնության ժամանակ դեբյուտային խաղն անցկացրել է «Զվարթնոց-ԱԱԼ» թիմի կազմում, որի մարզիչը նրա հայրն էր։ Ավելի ուշ հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերի կազմում։ Դրան զուգահեռ Ղասաբօղլյանը նաև ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում։

Խաղային գործունեությունն ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբի կազմում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։

Ավարտելով խաղալը՝ Ղասաբօղլյանը դարձել է մանկական մարզիչ։ Աշխատում է «Փյունիկ»-ի սպորտդպրոցում։ 2017 թվականին մարզիչն իր սան Էդգար Ասլանյանի հետ ընդգրկվել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող «Ֆուտբոլը հանուն ընկերության» ծրագրում: Լևոն Ղասաբօղլյանը «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի որդին է:

«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am-ի խմբագրակազմը ցավակցություն է հայտնում Լևոն Ղասաբօղլյանի ընտանիքի անդամներին և հարազատներին




Լրահոս