Մեդիա կենտրոնը, օգոստոսի 14-ին, ժամը 12:00-ին, հանյրային առցանց քննարկում է կազմակերպում ՝ «Սահմանադրական դատարանի հանդեպ հանրային վստահության վերականգնում. հնարավո՞ր է» թեմայով:
Բանախոսներ՝
– Տիգրան Եգորյան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու,
– Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ,
– Նինա Կարապետյանց, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ,
– Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող:
Հարգելի լրագրողներ, դուք կարող եք ձեր հարցերը նախապես թողնել միջոցառման ֆեյսբուքյան իվենթի մեկնաբանություններում, կամ ուղարկել դրանք՝ [email protected] էլ․ փոստի հասցեին, թեմա դաշտում նշելով՝ «Հարց քննարկման համար», իսկ բովանդակությունում զետեղել՝ հարցը, ձեր անունը և ազգանունը և լրատվականը, որը ներկայացնում եք։ Այն կհնչեցվի Մեդիա կենտրոնի կողմից իրականացվող քննարկման ժամանակ։
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia/live
Եթե տեխնիկական խնդիրների պատճառով ուղիղ եթերը հասանելի չլինի մեր Facebook-ի էջում, ապա այն կարող եք դիտել Մեդիա կենտրոնի Youtube-ի ալիքում, այս հղմամբ՝
https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
Ելնելով արտակարգ դրությամբ պայմանավորված ծրագրային ծանրաբեռնվածությունից, եթերը կարող է սկսվել հինգ րոպե ուշացումով։ Բոլոր հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ Մեդիա կենտրոնի Facebook-ի էջի միջոցով, մենք միշտ օնլայն ենք և հասանելի։
Ցանկացած մեկնաբանություն միջոցառման ֆեյսբուքյան իվենթում, կամ ուղիղ եթերի, կամ բանախոսների ելույթների մեջբերումների վերաբերյալ գրառումների ներքով պիտի լինի բարեկրթության սահմաններում։ Ցանկացած մեկնաբանություն, որն ուղեկցվում է ատելության խոսքով, անհանդուրժողականության դրսևորմամբ, կամ եթե այն կարող է կրել հակաիրավական և մարդու իրավունքներին հակասող բնութ, ապա այն կհեռացվի անմիջապես։ Նմանօրինակ գործողությունների կրկնության դեպքում օգտատերը կարգելափակվի էջի ադմինների կողմից։
Հարգանքով՝
ՀԼԱ և Մեդիա կենտրոնի աշխատանքային թիմ
***
Հարգելի՛ գործընկերներ,
Օգոստոսի 14-ին՝ հայաստանյան ժամանակով 14:00-ին, տեղի կունենա Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի առցանց մամուլի ասուլիսը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հաղորդագրության մեջ: