ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ ՉԵՆ ՎԱՃԱՌՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսը հասցրել է հետեւանքներ թողնել անշարժ գույքի շուկայի վրա: Մասնավորապես, Երեւանում բնակարանների գները նվազել են: Ըստ մասնագետների՝ վերջին երկու ամիսներին բնակարանների սեփականատերերը ցանկանում են արագ վաճառել իրենց անշարժ գույքը, բայց գնորդները հրաժարվում են այցելել բնակարաններ կորոնավիրուսով վարակվելու վախի պատճառով: Արդյունքում բնակարանատերը սկսում է աստիճանաբար նվազեցնել իր գույքի գինը: Իսկ օրավարձով բնակարանների շուկան ճգնաժամային վիճակում է: Չէ՞ որ սահմանները փակ են, եւ զբոսաշրջիկներ մուտք չեն գործում Հայաստան: Իսկ ինչպես հայտնի է, մեր երկիր այցելող զբոսաշրջիկների գերակշիռ մասը նախընտրում է օրավարձով բնակարանները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կենտրոն վարչական շրջանում բնակարանների 1 քմ շուկայական միջին գինը մայիս ամսին 668 հազար դրամ էր, իսկ հունիսին 662 հազար դրամ: Այսինքն՝ 6000 դրամով էժանացել է: Իսկ, ահա, Արաբկիր վարչական շրջանում գնանկումը կազմել է 3500 դրամ. այստեղ մեկ քմ-ն մայիսին արժեցել է 463 հազար 500 դրամ, հունիսին՝ 460 հազար դրամ: Բնակարանների գների նվազում արձանագրվել է նաեւ մյուս վարչական շրջաններում: Օրինակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մեկ ամսվա ընթացքում 335 հազար դրամից էժանացել է՝ դառնալով 331 հազար 100 դրամ: Ավան վարչական շրջանում գնանկումը կազմել է 2000 դրամ:

 

 

Դեռեւս օգոստոսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր 4 համալսարանների հոգաբարձուների խորհուրդների կազմերը։ Վարչապետի որոշումներով՝ հաստատվել էին Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդների կազմերը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը որոշել է, որ հոգաբարձուների խորհրդում այլեւս չպետք է լինեն պատգամավորներ: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ Արայիկ Հարությունյանն այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նշել, որ ինքը ցանկանում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամությունից դուրս թողնել պատգամավորներին: Ու, կարծես թե, վարչապետը համաձայնել է, որ այլեւս օրենսդիր մարմնի ներկայացուցիչները չպետք է լինեն խորհուրդներում, ու իմքայլական պատգամավորներից շատերը անակնկալ տեղեկացել են, որ իրենք այլեւս հոգաբարձուների խորհրդում չկան: Ի դեպ, նշվում է, որ գործարար հատվածը եւս դուրս է մնացել հոգաբարձուների խորհրդից, որի մեջ է մտնում նաեւ «Վիվա-ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չի բացառվում, որ օգոստոսի 6-ին աշխատանքից ազատված փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն առաջիկայում նոր պաշտոն ստանա: Ընդ որում, տեղեկությունների համաձայն՝ նա կարող է առաջիկայում նշանակվել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար: Նկատենք, որ չնայած Արման Սարգսյանն այլեւս չի զբաղեցնում ՀՀ ոստիկանապետի պաշտոնը, սակայն նա շարունակում է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին միջնորդել այս կամ այն մարդուն պաշտոնի նշանակելու հարցում: Նկատենք, որ Արման Սարգսյանն ու Հայկ Մարությանը մանկության ընկերներ են, եւ հենց դա է պատճառը, որ քաղաքային իշխանությունների աշխատակազմում մեծ թիվ էին կազմում նախկին ոստիկանները, եւ Հայկ Մհրյանը եւս մինչեւ փոխոստիկանապետ նշանակվելը եղել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը: Եվ, ահա, այժմ, երբ Մհրյանը կրկին անգործ է, նախկին ոստիկանապետը միջնորդել է նրան նոր պաշտոն տալու համար:  «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Հայկ Մհրյանին, սակայն նա նշեց, թե նման առաջարկ այս պահին չի ստացել՝ չհերքելով, որ Արման Սարգսյանն իր հարազատն է:  «Նման առաջարկ չեմ ստացել. երբ ստանամ, կտեղեկացնեմ», – նշեց նա:

 

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի թիկնազորի նախկին պետ Սերգեյ Հայրապետովը դատի է տվել ՀՀ պաշտպանության նախարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սերգեյ Հայրապետովը օգոստոսի 10-ին դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է, որպեսզի դատարանը ստիպի պաշտպանության նախարարությանը վերացնի 2020 թվականի հունիսի 20-ի հրամանը եւ Հայրապետովին համարժեք պաշտոն առաջարկի եւ դեռ ավելին, վերջինիս հարկադիր պարապուրդի գումարն ամբողջ ժամանակահատվածի համար վճարի եւ զինվորական ծառայության ընդհանուր ստաժի հաշվարկը ճշգրտի: Նկատենք, որ Հայրապետովը դեռեւս տարիներ առաջ աչքի ընկավ աղմկահարույց միջադեպով: 2016 թվականի մարտի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մոտակայքում կաշառք ստանալու պահին ձերբակալվեց, իսկ ավելի ուշ կալանավորվեց ՀՀ ՊՆ նյութատեխնիկական դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանը: Նույն օրը կալանավորվեց նաեւ ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետ, գնդապետ Սամվել Խաչատրյանը: Նշվում էր, որ Սերգեյ Հայրապետովը ծեծի է ենթարկել Արսեն Ղարիբջանյանին` ստիպելով «գրել» Սամվել Խաչատրյանի դեմ: Հեղափոխությունից հետո Խաչատրյանը արդարացվեց, իսկ ահա Ղարիբջանյանը այդպես ել ազատվելուց հետո անհետացավ ու իրավապահները մինչ օրս նրան չեն գտել:

 




Լրահոս