էկոնոմիկայի նախարարը տուգանվել է դիմակ չկրելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Էկոնոմիկայի նախարարն իր աշխատասենյակի հարևությամբ գտնվող ասուլիսի սրահ է մտել առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատել է բացակայությունը, ներողություն խնդրել ու վերադարձել բժշկական դիմակով: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունը կազմեց կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

Եվս մեկ անգամ ներողություն ենք խնդրում անուշադրության արդյունքում տեղի ունեցած միջադեպի համար՝ վերահաստատելով, որ նույնիսկ մի քանի վայրկյան տևած կանոնների խախտումը չի ազատում պատասխանատվությունից»,- գրել է խոսնակը։




Լրահոս