Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի աշխատանքից ազատմանը։
«Այսօր Արթուր Մեսչյանի վերջին աշխատանքային օրն էր Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում։
Հպարտ եմ, որ պարոն Մեսչյանի հետ միասին աշխատելու հնարավորություն եմ ունեցել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ավագ ընկերոջս՝ մեր քաղաքի համար այս կարեւոր ժամանակահատվածում համատեղ աշխատանքի համար»,- նշել է քաղաքապետը։