ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Մեսչյանի խոստումներն ու իրականությունը. ինչ ունենք երկու տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 4-ին պաշտոնից ազատված Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր պաշտոնավարման գրեթե երկու տարվա ընթացքում աչքի ընկավ բավականին աղմկալի հայտարարություններով եւ խոստումներով, որոնք այդպես էլ դեռ իրականություն չեն դարձել: Նախ նշենք, որ Մեսչյանը   նշանակվել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ 2018-ի հոկտեմբերին։ Եվ հենց այդ ժամանակ նա նշել էր, որ պաշտոնավարելու է միայն երկու տարի: Այսպիսով, ներկայացնում ենք երկու տարիների ընթացքում նրա կողմից հնչած հայտարարությունների արդյունքները.

Բոլորն են հիշում նախկին ճարտարապետի՝ Երևանում մետրոյի նոր կայարանի  կառուցման անհրաժեշտության մասին: Ավելին, նա հայտարարել էր, թե և 2020-ի սկզբին արդեն պետք է սկսվեր «Աջափնյակ» կայարանի շինարարական աշխատանքները: Սակայն երկու տարի անց, մինչ այս պահը, մետրոյի նոր կայարանի շինարարական աշխատանքները  չեն մեկնարկել եւ հստակ որեւէ քայլ չի արվել:

Սակայն մետրոյի նոր կայարանի կառուցումը միակ այսպիսի հայտարարությունը չէր:  2019 թ. մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը Մեսչյանը հայտարարեց, որ Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածը Կենտրոնին կապող ճոպանուղի կկառուցվի, ընդ որում, որը պետք է ավելի մատչելի է և ավելի արագ կառուցվեր: Ճոպանուղու շինարարությունը ևս նախատեսվում էր սկսել 2020-ին: Սակայն այստեղ ևս գործնական փուլի չենք անցել:

Այսպիսի հայտարարություններից զատ եղան նաեւ շենքային խնդիրներ: Օրինակ, Արամի 23 հասցեում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքը 2018 թ. սեպտեմբերին հայտնվել էր փլուզման եզրին: Երկու ամիս անց՝ 2018 թ. նոյեմբերին Արթուր Մեսչյանը հայտարարեց, որ Արամի 23-ը չի քանդվելու,  2019 թ. հունվարի 12-ին փլուզվել էին շենքի պատն ու տանիքը։ Արդեն հունվարի   23-ին գլխավոր ճարտարապետը հայտարարեց, որ Արամի 23-ի հարցը «լուծված է»: Սակայն ինչ ունենք այժմ. Արամի 23 շենքի պատը դեռ փլուզված է, վերականգնման աշխատանքները դեռ չեն սկսվել:

2018 թ. նոյեմբերին  Մեսչյանը նշել էր, որ նախատեսում է հանդիպել Երիտասարդական պալատի տարածքի սեփականատերերի հետ՝ տարածքի հարցը լուծելու համար:Սակայն այս հարցում եւս շարժ չկա եւ  մինչ օրս շարունակում է մնալ անմխիթար վիճակում:

Սա Մեսչյանի հայտարարությունների եւ խոստումների մի մասն են միայն: Կան բազմաթիվ այլ չկատարված խոստումներ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս