Քաջարանի գործով հարցաքննությունների շարք Քննչական կոմիտեում մայիսի 24-ին Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով: Նախաքննական մարմինը, ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, գրեթե ամեն օր 4 անձի կանչում է հարցաքննության ՀՀ քննչական կոմիտե: Դատելով իրավիճակից, միջադեպի գործով ողջ Քաջարանին նախաքննական մարմինը հրավիրելու է հարցաքննության:
Հիշեցնենք, որ օրերս միջադեպի գործով կալանավորված երեք երիտասարդներն ազատ արձակվեցին: Հիշեցնենք՝ ըստ նախաքնական մարմնի՝ Քաջարանի բնակիչներ Գուրգեն Մարգարյան և նրա ընկերԿարեն Թոսունյանը միջև տեղի ունեցած վեճի հանգամանքների պարզաբանման համար Քաջարան համայնքի ղեկավարի կանչով, 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործների փողոցում գտնվող, վերջինիս պատկանող բենզալցակայանի հետնամասում գտնվող չգործող նախկին ռեստորանի շինությունում հավաքվել են համայնքի ղեկավարը և շուրջ 20 հոգի, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուք։ 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բաբկեն Համբարձումյանը նրա եղբայրը՝ Լևոն Համբարձումյան,ը Խորեն Միրզոյանը, Մարատ Ստեփանյանը կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շավարշ Մարգարյանին և Խորեն Միրզոյանի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, եւ ծեծի են ենթարկել նրան: Եվ ահա երկու ամիս անց գործով տուժող Շավարշ Մարգարյանը պնդում է, որ իրեն չեն առեւանգել:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.