Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի ավտոմեքենայում եւ բնակարանում խուզարկություն կատարելուց հետո նրան նստեցրին իրենց մեքենան եւ տարան։
Նշենք՝ փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը հայտնել է, որ այս պահին ԱԱԾ-ն Երևան է տեղափոխում Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն առավոտից խուզարկում էին Քաջարանի քաղաքապետ ավտոմեքենան։