Տան տանիքում հրդեհ էր բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 19-ին, ժամը 15:04-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոշ գյուղի 1-ին փողոցի 8-րդ փակուղու տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ) և տանիքում կուտակված մոտ 50 հակ անասնակեր։

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով. հրշեջ-փրկարարներն իրականացրել են հետհանգեցման աշխատանքներ:




Լրահոս