ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՈԼՈՐՏԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 23-րդ նախագիծը: Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի Հանրապետության տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետեւանքով ստեղծված իրավիճակում գործունեության շարունակականությանը եւ աշխատատեղերի պահպանմանը:

 

Միջոցառման շահառու հանդիսանում են Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ստացած, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձինք կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ տնտեսվարողներ), որոնք ստեղծվել են մինչեւ 2020 թվականի մարտի 31-ը եւ ապահովում են ստորեւ թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը`

2020 թվականի առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որեւէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի եւ (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է ստորեւ թվարկված ոլորտներին՝

55 կացության կազմակերպում

56 հանրային սննդի կազմակերպում

79 զբոսաշրջային գործակալությունների եւ օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում եւ զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ

87.1 առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ:

Ընդ որում, վերը նշված ոլորտների դասակարգիչները չհայտարարագրած, սակայն 2020 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում փաստացի նշված ոլորտներում գործունեություն իրականացրած տնտեսավարող սուբյեկտները կարող են ընդգրկվել միջոցառման շահառուների ցանկում՝ հարկային մարմնի տեղեկատվական բազայում արտացոլված տվյալների (հաշվարկային փաստաթղթերի եւ աշխատողների) ուսումնասիրության արդյունքում։ Տվյալ դեպքում տնտեսավարող սուբյեկտը գրավոր դիմում է ներկայացնում հարկային մարմին եւ ուսումնասիրության արդյունքներով շահառու համարվելու դեպքում ընդգրկվում է շահառուների ցանկում՝ դիմելու օրվա ամսվանից սկսած։

  1. Սույն միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում ունեցել է առնվազն 3 աշխատող։
  2. Սույն միջոցառման շրջանակում շահառու հանդիսանալու ժամանակահատվածը ներառում է 2020 թվականի հուլիսից մինչեւ 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ։ Դրամաշնորհները տրվում են յուրաքանչյուր ամսվա համար։

Տնտեսվարողը դադարում է համարվել սույն միջոցառման շահառու, եթե՝

1) օրենքով սահմանված կարգով 2019 թվականի ընթացքում տնտեսվարողին է վերադարձվել 50 մլն դրամը գերազանցող ավելացված արժեքի հարկի գումար, եւ եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական հաշվարկի տվյալների համաձայն՝ աջակցության ամսվա ընթացքում տնտեսվարողի աշխատողների քանակը եղել է ավելի պակաս, քան 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում իր  աշխատակիցների քանակի 50%-ը։

2) Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգմամբ հայտնաբերվել է հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման դեպք: Ընդ որում, տվյալ դեպքում տնտեսվարողը դադարում է համարվել միջոցառման շահառու հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման ակտի անբողոքարկելի դառնալու եւ դրան հաջորդող ամիսների համար։

3) Աջակցության ամսվան անմիջապես նախորդող ավարտված եռամսյակի ընթացքում նշված ոլորտների իրացման շրջանառությունը գերազանցել է նախորդ տարվա նույն եռամսյակի՝ նշված ոլորտների եւ համապատասխան ոլորտի իրացման շրջանառության 70%-ը։

Եռամսյակային իրացման շրջանառությունները որոշվում են՝ ելնելով հարկային մարմին ներկայացված ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկի կամ շրջանառության հարկի հաշվարկների տվյալներով։

Սույն կարգի իմաստով 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկ եւ (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներ են համարվում մինչեւ 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկները, իսկ 2020 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի միասնական հաշվարկ եւ (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներ են համարվում առաջին անգամ ներկայացված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկները:

Ն.Պ.

 

ՄԱՆԿԱՏԱՆ 163 ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԿՆՎԻՐԱԲԵՐՎԵՆ

Մանկատան 163 շրջանավարտների կնվիրաբերվեն նրանց կողմից զբաղեցված բնակարանները, եւս 3 հոգու կտրամադրվի բնակարանի գնման վկայագիր: 2003-2015թթ. ընթացքում 163 ընտանիքների հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը կնվիրաբերվի դրանք զբաղեցրած մանկատան նախկին շրջանավարտներին: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Նշենք, որ խոսքը այն բնակարանների մասին է, որոնք նախկինում տրամադրվել էին մանկատան շրջանավարտներին՝ անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով: Պայմանագրով նախատեսվում էր, որ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել կամ տրվել վարձակալության: Չնայած դրան՝ մանկատան շրջանավարտների դիմումներին ընթացք չէր տրվել: Այսպիսով, նախկինում 10 տարով բնակտարածք ստացած, սակայն դրանց նկատմամբ սեփականության իրավունք չունեցող մանկատների մյուս շրջանավարտները հայտնվել էին անհավասար պայմաններում: Նշենք, որ նույն որոշման համաձայն՝ մանկատան 3 շրջանավարտների կտրամադրվեն նոր բնակարանների գնման վկայագրեր, քանի որ նրանց զբաղեցրած բնակարանների շենքերի տեխնիկական վիճակը դեռեւս 2003-2004 թթ., այսինքն՝ մինչ պայմանագրերի կնքումը, գնահատվել է 3-րդ աստիճանի վնասվածության:




Լրահոս