ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Արարատի մարզում

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ, 34-ամյա Գեւորգ Օ.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ դեպի Աշտարակ ընթանալիս դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբին եւ մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել երկաթե ցուցանակին։ Օգնության են հասել քաղաքացիները, վիրավորը դուրս է բերվել ավտոմեքենայից եւ քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

 Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ բացի ինձանից ով կարող է տեղեկանալ իմ վարկային պատմության մասին: Առանց իմ իմացության, հնարավո՞ր է, որեւէ մեկը տեղեկություն ստանա իմ վարկային պատմության վերաբերյալ:

Անի Տոնոյան (42 տարեկան, վաճառողուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Տոնոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ դիմողի կողմից տրված գրավոր համաձայնության դեպքում նրա վարկային պատմության մասին կարող են տեղեկանալ իր մասով դրամական պահանջներ, օրինակ՝ տրամադրված վարկերի մասով դեբիտորական պարտավորություններ ունեցող սուբյեկտները կամ նրա գործատուն աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելիս: Առանց դիմողի համաձայնության վարկային բյուրոն կարող է օրենքով նախատեսված դեպքերում տեղեկատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, ինչպես նաեւ դատարանին` դատական որոշման հիման վրա:

ԱՔՌԱ վարկային բյուրո

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ նախկինում դրսեւորած «վատ վարկային պատմությունը» կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար: Նման դրույթները մանրամասն ներկայացվում են վարկատու կազմակերպության (բանկ, վարկային կազմակերպություն) վարկային կամ ռիսկերի կառավարման քաղաքականություններում:

 

 

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ թե որ դեպքերում է տուժողի վնասները փոխհատուցվում:

Սիրանույշ Սամսոնյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ փոխհատուցում տրամադրվում է այն դեպքերում, երբ`

վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտականություն ունեցող անձն անհայտ է: Այս դեպքում Բյուրոն Երաշխավորման ֆոնդի միջոցների հաշվին հատուցում է միայն տուժած անձանց պատճառված անձնական վնասները,

վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր,

վնասը պատճառվել է հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ,

վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունը ճանաչվել է անվճարունակ (սնանկ)։

Տուժող չի համարվում եւ ապահովագրական հատուցում ստանալու իրավունքից չի օգտվում՝

վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, ապահովադիրը եւ վնաս պատճառած անձը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց եւս այլ անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ այլ անձանց կողմից պատճառվել է վնաս,

այն անձինք, որոնք գտնվել են հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած ավտոտրանսպորտային միջոցի մեջ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ անձինք տեղյակ չեն եղել, որ ավտոտրանսպորտային միջոցը հափշտակված կամ առանց հափշտակության նպատակի ապօրինաբար տիրացած է եղել, կամ ավտոտրանսպորտային միջոցի մեջ գտնվել են իրենց կամքին հակառակ:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ապահովագրական հատուցում ստանալու իրավունքից չի օգտվում՝ վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ օրինական հիմքով այն տիրապետող այլ անձի ընտանիքի անդամները՝ գույքին պատճառված վնասների մասով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց եւս այլ անձանց պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ այլ անձինք վնաս են պատճառել։




Լրահոս