ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ովքեր կարող են այսուհետ դեղեր ներմուծել. փոփոխություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայփոստի միջոցով դեղերի ներմուծման կարգում փոփոխություններ են տեղի ունեցել: Մասնավորապես, Հայփոստի միջոցով դեղեր ներմուծող քաղաքացիներն իրենց առաքանիները կստանան առանց ՀՀ մաքսային ծառայության կողմից բեռի պահման, եթե առաքանիում առկա դեղամիջոցը համապատասխանում է հետևյալ սահմանափակմանը.

քաղաքացին ներմուծում է տվյալ դեղամիջոցը առաջին անգամ (տարվա մեջ միայն մեկ անգամ) և դեղամիջոցը չի գերազանցում թվով 5 անվանում ։ Նախկինում դեղեր պարունակելու պատճառով ՀՀ մաքսային ծառայության կողմից պահված առաքանիների վերաբերյալ Մաքսային մարմինների և «Հայփոստ» ընկերության կողմից մշակվում է ընթացակարգ` դրանք քաղաքացիներին հանձնելու համար: Ընթացակարգի մասին ՀՀ քաղաքացիները կտեղեկացվեն վերջինիս հաստատման պահից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշոըմը, ըստ որի` ֆիզիկական անձինք կարող են միջազգային փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով տվյալ օրացուցային տարվա ընթացքում մեկ անգամ ներմուծել մինչեւ 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով գրանցված կամ չգրանցված դեղեր, «Հայփոստ» ընկերությունը ներկայացնում է փոստի միջոցով առաքվող արգելված ապրանքների թարմացված ցանկը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս