ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր Արեշում 14 տարի առաջ սպանության գործով մեղադրյալը ազատ է արձակվել. սպանվածի հարազատները սպառնացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Արեշում 14 տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով մեղադրյալին դատարանը ազատ է արձակել.սպանվածի հարազատները սպառնացել են մեղադրյալ Վարդան Սիմոնյանին: 2019 թվականի հոկտեմբերի 29-ին իրավապահները բացահայտեցին 14 տարվա սպանության դեպք:

Ըստ նախաքննական մարմնի` 2019 թվականի հոկտեմբերի 22-ին` ժամը 22:40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ 2014 թվականին իր հանգուցյալ հորից տեղեկացել է, որ տարիներ առաջ հորաքույրը, հորաքրոջ որդին եւ վերջինիս կինը, իր մյուս հորաքրոջը՝ Նինա Յաղուտյանին հյուրընկալելով Երեւան քաղաքի Նոր Արեշ 11-րդ փողոցում գտնվող իրենց տանը, այնտեղ սպանել են նրան եւ թաքցրել դին տան նկուղում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին հատկանիշներով: 14 տարի առաջ Նինա Յողուտյանին սպանելու գործով կալանավորվեց Վարդան Սիմոնյանը, որին դատարանը 10 միլիոն դրամ գումարի դիմաց պատրաստ է ազատ արձակել: Այս հանգամանքը խիստ զայրացրել է 14 տարի առաջ սպանված Նինա Յաղուտյանի հարազատներին, որոնք պնդում են, որ Վարդան Սիմոնյանը միայնակ չի գործել, այլ խմբակային են սպանել իր քրոջը: Այսպիսով դատարանը ստորագրությամբ ազատ է արձակել Նինա Յաղուտյանի սպանության գործով մեղադրյալ Վարդան Սիմոնյանին: Մեզ հետ զրույցում Սիմոնյանի պաշտպան Յուրա Ավայանը ներկայացրեց, թե ինչ է կատարվում քրեական գործով :

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս