Էդգար Շաթիրյանը հնարավոր թեկնածու է դիտարկվում. Լիլիթ Մակունց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էդգար Շաթիրյանը հնարավոր թեկնածու է դիտարկվում, բայց կառավարության թեկնածուն չէ: Այսօր լրագրողների հետ զրույցում այդ մասին նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով Շաթիրյանի եւ խմբակցության հետ հանդիպման մասին:

«Որպես հնարավոր թեկնածու՝ մեզ հուզող բոլոր հարցերն ուղղել ենք պարոն Շաթիրյանին: Պաշտոնապես թեկնածու ներկայացվելու պարագայում առիթ կունենանք լսելու ԱԺ նիստերի դահլիճում ու փակ գաղտնի քվեարկությամբ մեր դիրքորոշումը կհայտնենք: Տարբեր հարցերի շուրջ քննարկումներ ենք ունեցել, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամից հրաժարվելու հետ կապված իր որոշմանն ենք անդրադարձել, այնպես որ, տպավորությունների հետ կապված չեմ կարող ասել», – նշեց նա:

 




Լրահոս