ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացվելու ժամանակ կոտրվել է Թաուեր կամուրջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շաբաթ՝ օգոստոսի 22-ին, Լոնդոնի Թաուեր կամուրջը կոտրվել է բացվելու ժամանակ: Քաղաքի բնակիչները և զբոսաշրջիկները եղել են դեպքի ականատեսը: Դեպքի վայրից լուսանկարներ են հայտնվել սոցիալական ցանցերում:

Ինչպես հայտնի է դարձել, խափանումը տեղի է ունեցել ժամը 16.00-ին: Հետիոտները ստիպված էին սպասել, մինչև կամուրջը վերանորոգեն: Վերանորոգումից հետո կամուրջը բացվել է երեկոյան 6.20-ին:

«Այսօր առավոտյան կամրջի վրա տեխնիկական անսարքություն է եղել և որոշ ժամանակ այն մնացել է բարձրացված դիրքում»,- ասված է Լոնդոնի տեսարժան վայրերի թվիթերյան էջում:

Թաուեր կամրջի ամեն կտորը կշռում է ավելի քան 12 տոննա: 400 տոննայանոց հակակշիռը իջեցնում է դրանք:




Լրահոս