SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շահագործման դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվայլներն իրացնելով, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ համատեղ օպերացիայի արդյունքում Ազատության պողոտայից թմրամիջոցներ ապօրին ձեռք բերելու, պահելու և իրացնելու, ինչպես նաև հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով ոստիկանության Արաբկիրի բաժին է բերման ենթարկվել Երևանի բնակիչ, 46-ամյա Վ. Մեժլումյանը, Կոտայքի մարզի բնակիչ, 46-ամյա Է. Սահակյանը և Երևանի բնակիչ, 48-ամյա Ա. Մկրտչյանը:
Վ. Մեժլումյանը եղել է Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով, Ա. Մկրտչյանը՝ BMW մակնիշի ավտոմեքենայով:
Վ. Մեժլումյանի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2,28 գ ընդհանուր քաշով մանրացված կանաչավուն բուսական զանգված և ծխախոտի տուփի պոլիէթիլենի մեկ փաթեթ, որի մեջ առկա էր մոտ 1,58 գ քաշով կանաչավուն բուսական զանգված, ինչպես նաև 0,39 գ քաշով շագանակագույն փոշենման զանգված:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Մեժլումյանը հայտնել է, որ դեղնականաչավուն զանգվածը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, իսկ շագանակագույն փոշենման զանգվածը «Հերոին» տեսակի թմրամիջոց:
Վերջինս ձերբակալվել է, իսկ Է. Սահակյանն ու Ա. Մկրտչյանը բաց են թողնվել: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Մեժլումյանը ոստիկաններին հայտնել է, որ իքն աշխատում է «Արմ ստրոյ պրոյեկտ» ՍՊԸ փոխտնօրեն: