ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան գումարի համար են «օրենքով գող»-երը խառնվել վեճին. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ համակարգը պայքարի է դուս եկել օրենքով գողերի եւ քրեական հեղինակությունների դեմ: Մասնավորապես, Ազգային Անվտաբնգության ծառայությունը ձերբակալել է «օրենքով գող» Գեւորգ Մելիքյանին, իսկ ահա ՀՀ քննչական կոմիտեն դատարան էր դիմել օրենքով Գող Անդրանիկ Սողոյանի Զապի կալանավորման հարցով, ինչը դատարանը բավարարել է:

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ քաղաքացին իրենից առերևույթ խարդախությամբ հափշտակված արժեքները հետ վերադարձնելու համար տարբեր անձանց միջոցով դիմել է «քրեական հեղինակությանե քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, ով ստանձնել է իր անօրինական ազդեցությունն օգտագործելու եղանակով մասնավոր հարցին առնչվող այդ վեճի լուծումը՝ միաժամանակ անօրինական օգուտ ստանալու նպատակով նախապես պահանջելով վեճի լուծման դիմաց վերադարձման ենթակա գումարից իր մասնաբաժինը:

Պարզվել է, որ «օրենքով գողը»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, տեղեկանալով, որ գումար պարտք մնացած անձը, «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի կողմից տեղափոխվել ու պահվում է, գումարային հարցի վերաբերյալ առաջացածվեճը (խնդիրը) իր անօրինական ազդեցությունն օգտագործելով լուծելու համար հանձնարարել է«քրեական հեղինակությանե կարգավիճակ ունեցող անձին՝ բաց թողնել գումարը պարտք մնացած անձին՝ հետագայում նշված խնդիրը (վեճը) անձամբ լուծելու նպատակով: Հանձնարարությունը «քրեական հեղինակությանե կարգավիճակ ունեցող անձի կողմից կատարվել է:

Եվ ահա, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դաատրանի 2020թ. օգոստոսի 26-ի որոշմամբ «օրենքով գողիե՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Իսկ ահա այդ անձն էլ օրենքով Գող Զապն է՝ Անդրանիկ Սողոյանը:

Իսկ կոնկրետ ինչ գումարի մասին է խոսքը:  Մեզ մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես, մի քաղաքացի մեկ այլ քաղաքացուց. հուլիս ամսին հափշտակել է մոտ 4.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ապրանք, որից հետո, 2020թ., հուլիս ամսին այսպես կոչված «քրեական հեղինակություն» հանդիսացող անձի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը տվյալ անձին տարել է իր մոտ և հափշտակված ապրանքի վերադարձման հարցի շուրջ պարզաբանումներ սկսել նրա հետ: Նշված հարցի և ընթացող պարզաբանումների մասին տեղեկացել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ այսպես կոչված «օրենքով գող»հանդիսացող անձը:

Վերջինս, օգտվելով իր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից, այլ անձի միջոցով իր անունից հրահանգել է «քրեական հեղինակություն» հանդիսացող անձին՝ դադարեցնել պարզաբանումները՝ հետագայում վերը նշված խնդիրը իր կողմից լուծելու պայմանով: «Քրեական հեղինակություն» հանդիսացող անձն էլ իր հերթին հրահանգել է իր կողմից ղեկավարվող խմբավորման անդամ հանդիսացող անձին՝ հափշտակություն կատարած անձին բերել իր մոտ, որից հետո նրան բաց է թողել, ինչի մասին նույն անձի միջոցով տեղյակ է պահել այսպես կոչված «օրենքով գողին»:
Վերը նշված հարցի լուծմանը ներգրավված է եղել նաև «օրենքով» Գող Զապի Անդրանիկ Սողոյանի ազգականը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս