Իտալական «Միլանի» մարզական տնօրեն Պաուլո Մալդինին հայտարարել է, որ ակումբը ցանկանում է շարունակել համագործակցությունը Զլատան Իբրահիմովիչի հետ:
«Մենք ցանկանում ենք առաջիկայում նոր պայմանագիր կնքել Իբրահիմովիչի հետ և ջանք չենք խնայում հնարավորինս շուտ համաձայնության հասնելու համար»,- Մալդինիի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:
Նշենք, որ հունվարից «Միլանում» հանդես եկող Իբրահիմովիչը Իտալիայի առաջնությունում և գավաթի խաղարկությունում մասնակցել է 19 հանդիպման, խփել 10 գոլ։