«Միլանը» կփորձի ձեռք բերել «Բարսելոնայի» խաղացողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Միլանը» կփորձի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 28-ամյա ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեին, որն այժմ վարձակալությամբ հանդես է գալիս անգլիական «Աստոն Վիլայում», հաղորդում է Sky Italia-ն։

Միլանյան ակումբն արդեն դիմել է «Բարսելոնայի» ղեկավարությանը Լանգլեի վարձակալության պայմանագիրը խզելու խնդրանքով։

«Միլանի» երեք հիմնական պաշտպաններ Ֆիկայո Տոմորին, Մալիկ Տշաուն եւ Պիեր Կալյուլուն վնասվածքների պատճառով մի քանի շաբաթ բաց կթողնեն։

Ընթացիկ մրցաշրջանում Լանգլեն «Աստոն Վիլայի» հետ մասնակցել է 7 հանդիպման, խփել է 1 գոլ։

Transfermarkt-ը Լանգլեի տրանսֆերային արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։




Լրահոս