ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեծ վախ կար. Ելենա Արշակյանը` նոր հեռուստասերիալի եւ բարձրացրած կարեւոր խնդրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով` օգոստոսի 31-ին, ATV հեռոստաընկերությամբ եթեր կհեռարձակվի նոր հեռուստասերիալ, որը կոչվում է «Ախթամար»: Հեռուստասերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է սերիալի բուն գաղափարին, սոցիալական խնդիրներին, սելեկտիվ աբորտներին, ինչպես նաեւ խոսել է գլխավոր դերակատարների ընտրության մասին: Ռեժիսորի խոսքով` սերիալը կտևի 6-7 ամիս:

«Ամեն նախագիծ սկսելիս, իհարկե, կա այն վստահությունը, որ գործն անում ենք լավ, ամեն անգամ կա այն վախը, թե հանդիսատեսն ինչպես կընդունի: Հանդիսատեսին առաջին հերթին սպասվում է հետաքրքիր սյուժետային լուծումներով ֆիլմ, որը կմատուցի սցենարիտ Անահիտ Մխիթարյանն իր հետաքրքիր սյուժետային գծով, իսկ մնացածը դերասանները պետք է փորձեն միս ու արյուն տալ  կերպարներին, որոնց ստեղծել է Անահիտը»,-նշում է նա:

Ելենա Արշակյանի փոխանցմամբ դերասանական կազմը ընտրվել է քասթինգի միջոցով եւ գլխավոր հերոսուհու համար արդեն իսկ փոխվել են երկու դերասանուհիներ:

«Սկզբում գլխավոր հերոսուհու կերպարը պետք է մարմնավորեր Նաստասյա Գոլովկոն, սակայն նրան չկարողացանք բերել Հայաստան, որովհետև չուներ Հայաստանի քաղաքացիություն: Վերջնական ընտրեցինք Ռոմելա Սարգսյանին, ով Թատերական ինսիտուտի նորավարտ դերասանուհի է: Նկարահանվելու են Էդգար Իգիթյանը, Ելենա Բորիսենկոն, Անի Պետրոսյանը, Սուրեն Թումասյանը, Սոֆի Դեւոյան ավագը, Ալեքսանդր Բաբասյանը եւ այլք»,-ընդգծում է ռեժիսորը:

Ըստ Ելենա Արշակյանի՝ այս նոր հեռուստասերիալի միջոցով փորձել են անդրադառնալ շատ խոցելի եւ ցավոտ մի թեմայի, որի մասին մեր հասարակությունում լռում եմ, նպաստել այդ վատ երեւույթի էլ ավելի խորանալուն եւ արմատանալուն:

«Մեր հասարակության մեջ կա շերտ, որը մտածում է, որ աղջիկ երեխան ընտանիքում «բեռ է», մանավանդ, որ ընտանիքում կան արդեն իսկ երկու-երեք աղջիկներ: Մենք փորձել ենք ներկայացնել սելեկտիվ աբորտների, երրորդ աղջիկ երեխայի ծննդի եւ հոր վերաբերմունքի մասին: Սա ավելի շատ ծնող -երեխա հարաբերությունների մասին է: Անկեղծ ասած, բավականին մեծ վախ կար այս թեմայի ընտրության հետ կապված, բայց կարծում եմ, որ պետք է անպայման բարձրաձայնվեր այս խնդիրը։ Հեռուստասերիալների միջոցով պետք է անդրադառնանք այն ամենին, ինչի մասին հաճախ լռում ենք, Եւ ահա ես ու Անահիտը փորձեցինք բարձրաձայնել, որքան էլ դա մեզ համար ցավոտ թեմա է»-նկատում է նա:

Նշենք, որ հեռուստասերիալի երգը կատարում է երգչուհի Քրիստինե Պեպելյանը:

Լիդա Եղիազարյան




Լրահոս