Քադաֆին տուրարեգ կոչվող ցեղերից է ապաստան խնդրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբիացի առաջնորդ Մուամար Քադաֆին, հնարավոր է, թաքնվում է երկրի արեւմուտքում գտնվող Գադամիս քաղաքի հարւեանությամբ,- հաղորդում է Reuters -ը: Լիբիայի ԱԱԽ-ի կարծիքով`նա իսկապես գտնվում է տուրարեգներ կոչվող ցեղերի մոտ Գադամիսի հարևանությամբ: Քադաֆիի ռեժիմի անկումից հետո բազմիցս հայտնվել են նրա թաքնվելու վայրի մասին զանազան տեղեկություններ: Կարծիքներ կային, որ Քադաֆին թաքնվում է իր հարազատ Սիրթում, Բենի Վալիդում կամ էլ երկրի հարավում գտնվող անապատում: Բացի այդ, տեղեկություններ կային, թե Քադաֆին լքել է Լիբիան եւ թաքնվում է աֆրիկական երկրներից մեկի տարածքում:




Լրահոս