Գիտելիքներով զինված մարդն անպարտելի է. Սասուն Միքայելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը շնորհավորանք է հղել Գիտելիքի եվ դպրության օրվա առթիվ.

Հարգելի՛ կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ուսանողներ, մանկավարժներ, աշակերտներ,
Շնորհավորում եմ Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ:

Մեր ժողովրդի բարձր արժեքներից մեկն էլ գիտելիքն է: Հազարամյակներ շարունակ հայը տարբեր բնագավառներում ցուցաբերել է բարձր առաջադիմություն:

Այս տարին առանձնահատուկ տարի է. hամավարակը խոչընդոտներ առաջացրեց բոլոր ոլորտներում, բայց Դուք, սիրելի՛ մանկավարժներ, անտեսելով բոլոր խոչընդոտները շարունակեցիք հեռավար կազմակերպված դասերն ու Ձեր փորձն ու գիտելիքը տվեցիք սերունդներին:
Լիահույս եմ, որ սեպտեմբերի 15-ից մեկնարկող նոր ուսումնական տարին բարեհաջող ընթացք կունենա: Կենդանի շփման եւ լիրաժեք ուսում ապահովելու նպատակով մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի մեր երեխաները ապահով հաճախեն դասերին:
Առանձնահատուկ շնորհավորանքս ուսումնական հաստատություններ այս տարի առաջին անգամ հաճախող աշակերտներին, ուսանողներին: Թող կրթության տարիները լինեն արդյունավետ, հաջողակ, բովանդակալից:

Մեր ապագան ձեր ձեռքերում է: Ուսմանը մոտեցեք ամենայն պատասխանատվությամբ եւ հիշեք, որ գիտելիքներով զինված մարդն անպարտելի է:

Բարի երթ դեպի նոր ուսումնական տարի:

 




Լրահոս