ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ «Պռոշյան կոնյակի գործարան»-ում տեղի ունեցած պայթյունից. ինչ է պարզվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով տուժած 4 քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

32 եւ 46 տարեկան քաղաքացիները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածնքերից, վերջիններս ունեցել են նաեւ կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում: Սակայն մյուս հիվանդների առողջական վիճակում փոփոխություն չկա:

Նշենք, որ երեկ Արմավիր գյուղում գտնվող «Պռոշյանի կոնյակի գործարանի» 30 տոննա տարողությամբ ապակեպատ տարրան՝ ռեզերվուարը պայթել էր, ինչն էլ հրդեհի էր հանգեցրել: Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել 12-ից հետո, շուրջ մեկ ժամ անց փրկարարները հրդեհը մարել են՝ հրդեհաշիջման ընթացքում դուրս բերելով երկու դի։ Մահացածներից մեկը «Պռոշյանի կոնյակի գործարանի» այս մասնաճյուղի տնօրենն էր, մյուսն այստեղ շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության ղեկավարը, որը տանիքն էր վերանորոգում:

Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հոդվածով։ Քննչական կոմիտեն հաստատում է` գործարանի սեփականատիրոջ վարկածը. զոդման աշխատանքներ կատարելիս խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս