Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործի քննությունը վերսկսվելու է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործի քննությունը վերսկսվելու է։ Այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Քիչ առաջ դատավոր Ա.Մաթեւոսյանը բավարարեց իմ բողոքը՝ Դ.Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալ քրեական գործը կարճելու քննիչի որոշման դեմ:

Գործի քննությունը կվերսկսի»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխայի վրաերթի ենթարկելու առերեւույթ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը):




Լրահոս