Սեպտեմբերի 4-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին Թբիլիսյան խճուղիում գտնվող Սիս պանդոկ բացօթյա հանգստի վայրում, (Garden roze ռեստորանի դիմաց) տեղի կունենա ռեստորանային սպորտի աշխարհի առաջնությանը նվիրված մամլո ասուլիս, ինչպես նաեւ մրցանակային ճաշատեսակների պատրաստման ցուցադրություն:
Մասնակիցնեն են.
Ռեստորանային սպորտի համաշխարային ֆեդերացիայի փոխնախագահ, հայկական ֆեդերացիայի նախագահ Հայկ Բաբուխանյանը, հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սեդրակ Մամուլյանը եւ Հայաստանի թիմի ավագՙ Հովհաննես Մկրտչյանը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարելՙ 077-57-79-15

***
Հարգելի գործընկերներ,

սեպտեմբերի 4֊ին՝ ժամը 11:30, Հայ-Ռուսական համալսարանի բացօթյա տարածքում տեղի է ունենալու ՀՀ ԲՏԱ նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացն ավարտած առաջին` 180 մասնակիցների (6 խմբով՝ պարետատան որոշման պահպանմամբ) հավաստագրերի հանձնման արարողությունը:

Ծրագրի շրջանավարտներին կողջունեն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը և Հայ֊Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:

Հրավիրում ենք լուսաբանելու:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 590189 հեռախոսահամարով:




Լրահոս