Սեպտեմբերի 2-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, երկրորդ սպայական գումարտակի եւ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն են իրականացրել Գյումրիում։
Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 13 տրանսպորտային միջոց, 15 մեքենայի դիմապակիները թույլատրելիից մուգ էին, 10-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ հետախուզման մեջ, իսկ երկուսի խլացուցիչները վերասարքավորված էին աղմուկով երթեւեկելու համար։
Բոլոր օրինախախտների նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթեւեկության կանոնները։
Մանրամասները՝ տեսանյութում