ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժեղացված ծառայություն Արտաշատում. հայտնաբերվել են հետախուզվող մեքենաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 2-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժինը ուժեղացված ծառայություն էր կազմակերպել Արտաշատ քաղաքում։ Միջոցառմանը, բացի ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողներից, մասնակցել են ՃՈ հատուկ սպայական վաշտի ծառայողները։ Մի քանի ժամ տևած ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության կանոնների շուրջ հինգ տասնյակ խախտում։

Մասնավորապես, երեք անձ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 1 տրանսպորտային միջոց շահագործվել է թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող երեք տրանսպորտային միջոց։

9 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։




Լրահոս